Armenian National Anthem - Mer Hayrenik (Մեր Հայրենիք)
Մեր Հայրենիք, ազատ անկախ,Որ ապրել է դարէ դարՅուր որդիքը արդ կանչում էԱզատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,Զոր իմ ձեռքով գործեցիԳիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,Նվիրական մեկ նշանԹող փողփողի թշնամու դեմԹող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի էՄարդ մի անգամ պիտ' մեռնի,Բայց երանի՝ որ յուր ազգիԱզատության կզոհվի։