Lilit Hovhannisyan "Avirel Es (Ավիրէլ Էս)" paroles

Avirel Es (Ավիրէլ Էս)

Քեզ գտա ու այդ օրվանից իմ «ես»-ը կորցրի ես,Քեզ գտա, աշխարհը ողջ մերժեցի,Քեզ գտա ու ողջ ունեցածս քոնը դարձրի ես,Բայց ինձ տված երդումը քո դրժեցիր:

Թե չէիր սիրում ինձ, իմ կյանք ինչու՞ մտար,Ու՞մ էիր իմ մեջ դու փնտրում, որ չգտար:Չես տեսնի դու իմ լացելը,Շատ ցավոտ է գիտակցելը,Որ դու իմը չես, բայց ես սիրում եմ քեզ...

(Կրկներգ)Սխալ էր հավատալը քեզ,Ու անմնացորդ տրվելս:Գիտեմ արդեն, որ իմը չես,Ու շատ եմ կոտրվել ես,Ես թաքնվել եմ աշխարհից,Ինձ քեզ եմ նվիրել ես,Մինչդեռ իմ սերը անխնաԴու քանդել ու ավիրել ես,Մինչդեռ իմ սերը անխնաԴու քանդել ու ավիրել ես:

Սխալ էր քո կողքին մնալը,Ու քեզ ընտելանալը.Ապրել էլ առանց քեզ չեմ կարող հիմա...Քո լուռ ու մունջ, անբառ գնալը,Թողնել ինձ-հեռանալըԲերեց քեզ փրկություն, իսկ սրտին իմ՝ մահ:

Թե չէիր սիրում ինձ, իմ կյանք ինչու՞ մտար,Ու՞մ էիր իմ մեջ դու փնտրում, որ չգտար:Չես տեսնի դու իմ լացելը,Շատ ցավոտ է գիտակցելը,Որ դու իմը չես, բայց ես սիրում եմ քեզ...

(Կամուրջ)

Բոլոր երազանքները իմՔեզ հետ էի կապել ես,Բայց որ ինձ սիրում ես, և՛ ինձ, և՛ քեզԴու ստորաբար խաբել ես:

Ici on peut trouver les paroles de la chanson Avirel Es (Ավիրէլ Էս) de Lilit Hovhannisyan. Ou les paroles du poème Avirel Es (Ավիրէլ Էս). Lilit Hovhannisyan Avirel Es (Ավիրէլ Էս) texte. Peut également être connu par son titre Avirel Es Ավիրէլ Էս (Lilit Hovhannisyan) texte.