Քեզ մի որ թողեցի
Քեզ մի օր թողեցի, սերը իմ թաղեցի սև հողի տակ,Որ քեզ սիրտը իմ մեկընդմիշտ մոռանա:Ես էլ հետ չեմ դառնա հին կյանքին իմ խավար ու մթի:
Քեզ մի օր թողեցի ու կյանքը իմ հիմքից փոխեցի,Եվ հիմա ապրում եմ ես՝ մոռանալով,Թե ինչպես իմ կողքին մեռնում էինՔո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով:
Իմ սերը հիմա դարձել է թշվառ,Ու առանց քեզ ապրելն է դժվար,Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,Ինձ փրկեցի անվերջ վեճերից:Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից:
Ես մեռնում էի քո սառը մի հայացքից ու ծնվում՝ քո բարի մի խոսքից,Ո՞նց կարող էիր դու տալ հարված մի մարդու,Ով քեզ ավել եր դասում իր կյանքից:
Պետք չէր քեզ հավատալ ու անխելքի նման սերս տալ՝Ժպիտ անգամ չստանալով:Ա՜խր, հենց իմ կողքին մեռնում էինՔո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով:
Իմ սերը հիմա դարձել է թշվառ,Ու առանց քեզ ապրելն է դժվար,Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,Ինձ փրկեցի անվերջ վեճերից:Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից: