Lilit Hovhannisyan "Քեզ մի որ թողեցի" lyrics

Քեզ մի որ թողեցի

Քեզ մի օր թողեցի, սերը իմ թաղեցի սև հողի տակ,Որ քեզ սիրտը իմ մեկընդմիշտ մոռանա:Ես էլ հետ չեմ դառնա հին կյանքին իմ խավար ու մթի:

Քեզ մի օր թողեցի ու կյանքը իմ հիմքից փոխեցի,Եվ հիմա ապրում եմ ես՝ մոռանալով,Թե ինչպես իմ կողքին մեռնում էինՔո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով:

Իմ սերը հիմա դարձել է թշվառ,Ու առանց քեզ ապրելն է դժվար,Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,Ինձ փրկեցի անվերջ վեճերից:Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից:

Ես մեռնում էի քո սառը մի հայացքից ու ծնվում՝ քո բարի մի խոսքից,Ո՞նց կարող էիր դու տալ հարված մի մարդու,Ով քեզ ավել եր դասում իր կյանքից:

Պետք չէր քեզ հավատալ ու անխելքի նման սերս տալ՝Ժպիտ անգամ չստանալով:Ա՜խր, հենց իմ կողքին մեռնում էինՔո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով:

Իմ սերը հիմա դարձել է թշվառ,Ու առանց քեզ ապրելն է դժվար,Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,Ինձ փրկեցի անվերջ վեճերից:Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից:

Here one can find the lyrics of the song Քեզ մի որ թողեցի by Lilit Hovhannisyan. Or Քեզ մի որ թողեցի poem lyrics. Lilit Hovhannisyan Քեզ մի որ թողեցի text.