Antarber Ashkharh
Դու անտարբեր աշխարհ,Կպտըտիս անկախ,Նայե մարդոց վերա,Սեր կկանչին, որ գա:
Կարոտ մտե սրտեր,Կանե անգութն ավեր,Քեզի գամ Տիրամեր,Անեմ աղոթք ու երգ:
Լույս մը դու տուր զիս ի լուր,Հույս մը հանգածին տանիմ ի հուր,Տանիմ հասցնիմ հեռու,Բաժան սրտերուն տալու,Անհուն սերամենուն...
Զի դու ես բարեխոս,Ասա ունկին Անոր,Սիրող սրտեր կարոտՀասնին իրար մի օր:
Հոգիս բացեմ ի տես,Քանց անմարմին, ան «Ես»,Քեզի գամ Տիրամեր,Անեմ աղոթք ու երգ:
Արև ելավ նորեն -- կշաղի սեր,Քամին բերավ ամպեր -- կլացի սեր,Արցունք դիպավ հողին՝ տվավ ծիլեր:
Ջրեր դառան օվկեան -- անհատակ սեր,Կայծակ զարկեց ժայռին -- ճառագեց սեր:Միայն մարդոց սեր չհասավ այս մեծ աշխարհին մեջ...
Լույս մը դու տուր զիս ի լուր,Հույս մը հանգածին ի հուր,Տանիմ հասցնիմ հեռու, հեռու...