Աշխարըս մե փանջարա է (Ashkharhys me p’anjara e)
էսպես Արութինի ասած,Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ.Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ.Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ:
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.-Գուզիմ թըռչի բըլբուլի պես,- բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն'Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն.Քըսանըն' մե ղուլ չին պահում,- աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է.Չի՛ն թողնում վախտին բացվելու,-քաղերումեն բեզարիլ իմ: